• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի տարեվերջյան միջոցառմանը

26 հունիսի, 2022

Ս.թ. հունիսի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Լը Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման տարեվերջյան միջոցառմանը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ դեսպանը հաջողություն մաղթեց նրանց հետագա ուսումնառության ընթացքում։ Երախտիքի խոսքեր հղեց «Դպրոցասեր»-ի տնօրինությանը, ի դեմս տնօրեն Հայկ Սարգսյանի, ուսուցչական անձնակազմին, «Դպրոցասեր»-ի Տիկնանց և բարեկամների ասոցիացիային՝ ի դեմս նախագահ Աղավնի Սարիկայայի, նրանց ազգանվեր գործունեության համար, որոնց շնորհիվ Ֆրանսիայում շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Դպրոցասեր»-ը շարունակում է սփյուռքում հայապահպանման իր կարևոր առաքելությունը։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանսիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար՝ արժևորելով ֆրանսահայ կրթական հաստատությունների գործունեությունը, որոնք հայապահպանման հետ մեկտեղ՝ որակյալ ֆրանսիական կրթություն ընձեռող հանրակրթարանների բարձր հեղինակություն են վայելում։

«Դպրոցասեր»-ի ուսումնական տարվա ավարտի հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեն, մոտակա քաղաքներից՝ Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Գանյիի քաղաքապետ Ռոլեն Կրանոլին, Լը Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ, ծնողներ։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոնստանտինապոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Լը Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: